ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին: «Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության ձևավորմանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության»,- հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։