Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը

Սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը
18.10.2015 | 14:13

Սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Fars գործակալությունը նշում է, որ Սանաֆի ան-Նասրը սպանվել է Հալեպում՝ օդուժի հարվածի հետևանքով: «Ալ Քաիդա»-ի սիրիական ճյուղը` ան-Նուսրա ճակատը հրապարակել է ոչնչացված ավտոմեքենայի կողքին գտնվող մարմինների մի քանի լուսանկարներ և հաստատել է, որ սպանվել է հենց Սանաֆի ան-Նասրը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի: Ենթադրվում է, որ նրա հետ սպանվել են խմբավորման ևս երկու անդամներ` Աբդուլ Մալիք ալ-Ջազրավին և Աբու Յասիր ալ-Մահրեբին: Հալեպում գործում են և ռուսական, և ամերիկյան օդուժերը, իսլամիստները չեն հստակեցնում, թե հատկապես որ ուժի հարվածի հետևանքով է սպանվել ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ