Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հայաստանի ԶՈՒ-ն ի վիճակի է համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի դեմ սադրանքներին

Հայաստանի ԶՈՒ-ն ի վիճակի է համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի դեմ սադրանքներին
30.09.2015 | 18:33

Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալու Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող սադրանքներին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն- 2015» զորավարժությունների բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Պատասխանելով ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին հարցին՝ Սեմերիկովը նշեց, որ հավաքական ուժերը գործի դնելու յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Իսկ արձագանք չլինելու հիմնավորումը, Սեմերիկովի կարծիքով, կարճ ժամանակ անցած լինելն է։ «Համենայն դեպս տարածաշրջանում ձևավորվող խնդրի ողջ սրության մասին նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է Դուշանբեի գագաթնաժողովում։ Պետության ղեկավարները հարցին մեծ ուշադրություն են հատկացրել։ Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների նախարարական հանդիպմանը ներկայացրել է խնդիրը»,- նշեց Վալերի Սեմերիկովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հիմա որոշում կայացնելն իրատեսական չէ՝ քաղաքական որոշում է անհրաժեշտ, որը կայացնում են կանոնադրական մարմինները։ «Կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում ստեղծված իրավիճակը»,- վստահեցրել է Սեմերիկովը։

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ