Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

21-րդ դարում խաղաղ բնակիչների վրա կրակելը ահաբեկչության դրսևորում է

21-րդ դարում խաղաղ բնակիչների վրա կրակելը ահաբեկչության դրսևորում է
25.09.2015 | 13:27

Երեկ երեկոյան իշխող ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։ Խախտելով հրադադարը, Ադրբեջանը կրակ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Պառավաքարում սպանվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու հոգի վիրավորվել է։ «Սա դատապարտելի, անթույլատրելի և տեռորիստական արարք է, որի նպատակն է, արտգործնախարարների հանդիպումից առաջ, բանակցային գործընթացը ևս մեկ անգամ տանել փակուղի։ Երկու տարբերակ կա, տարբերակ համար մեկ՝ պետք է բոլորն իմանան, որ Ադրբեջանն ունի տեռորիստական դեմք՝ խաղաղ բնակիչների վրա կրակում է, և սա չունի որևէ արդարացում, երկրորդ՝ պետք է միջազգային կառույցները հստակ գնահատական տան, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները, կարծում եմ, դեռ, ինչպես նախկինում, իրենց գործը կկատարեն»,- ասաց Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծեց, որ թե Լեռնային Ղարաբաղը, թե Հայաստանը, թե համանախագահ երկրները, խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են։
«Ցանկացած ապակայունացման փորձ մեզ համար անընդունելի է։ Եվ Ադրբեջանը նման գործելաոճով փորձում է տանել փակուղի։ Ես քաղաքական գործիչ եմ, չեմ կարող զինվորական գործիչների նման գնահատական տալ, դրա ոչ իրավունքն ունեմ, ոչ էլ հնարավորությունը, որ մեր Զինված ուժերն իրենց բարձրության վրա կգտնվեն, փաստ է։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ 21-րդ դարում խաղաղ բնակիչների վրա կրակելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչության դրսևորում»,- ասաց Շարմազանովը։

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ