Թուրքական ռազմական ինքնաթիռները գործողություն են սկսել Սիրիայում ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ: «Հուրիեթը» հաղորդել է, որ թուրքական F-16 ռազմական 4 ինքնաթիռներն օդ են բարձրացել և ռմբակոծել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ԻԼԻՊ-ի հենակետերը: Նշվում է, որ ռազմական ինքնաթիռները գործողություն են իրականացրել առանց Սիրիայի տարածք մտնելու: Ռմբակոծման թիրախ են դարձել ԻԼԻՊ-ի երկու շտաբ և մեկ հավաքակայան: Թուրքական զինված ուժերի գործողությունները մեկնարկել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ Չանքայայի պալատում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո: