Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վրաստանին պայմանագրային բանակ է պետք

Վրաստանին պայմանագրային բանակ է պետք
10.07.2015 | 18:05

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը, համաձայն երկրի ստանձնած պարտավորությունների, պետք է վերացվի մինչև 2016-ը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին: «Վրաստանը տարբեր պարտավորություններ է ստանձնել, այդ թվում, որ զինվորական ծառայությունը մինչև 2016-ի վերջը պետք է վերացվի: Ես պատրաստ եմ գալ հանձնաժողով, խորհրդարանական ցանկացած ձևաչափով երկխոսություն սկսել: Անհրաժեշտ է գալ վերջնական համաձայնության, թե ինչպիսի բանակ ենք ցանկանում: Ես կարծում եմ, որ մեր բանակը պետք է ամբողջովին պայմանագրային լինի»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ինքը խտրականություն չի տեսնում, երբ Վրաստանի քաղաքացիները զորակոչից ազատվելու համար այսօր վճարում են 2000 լարի (մոտ 893 դոլար): «Ես չեմ կարծում, որ դա խտրականություն է: Նման պրակտիկա գոյություն ունի յուրաքանչյուր երկրում: 2000 լարին այն գումարը չէ, որ մենք խոսենք խտրականության մասին»,- ասել է Խիդաշելին:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ