«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնից

Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնից
29.03.2015 | 19:33

Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է ռազմակայանի հրամանատարի պաշտոնից, վաղը կներկայացվի նոր հրամանատարական կազմը՝ ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ տույժի են ենթարկվել ռազմաբազայի մի շարք աշխատակիցներ:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ