Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը հարցի լուծում չէ»

«Երկու կողմերի միջև հավասարության  նշան դնելը հարցի լուծում չէ»
24.03.2015 | 00:47

Նախորդ շաբաթվա վերջին հայ-ադրբեջանական սահմանային գոտուց կրկին տխուր լուր ստացվեց` այս անգամ երեք հայ զինվոր էր զոհվել: Միջադեպը հերթական անգամ դժգոհությունների առիթ դարձավ, թե ինչու սահմանի երկայնքով դիվերսիաները կանխարգելող համապատասխան սարքեր չեն տեղակայվում: Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է իշխանությունը հապաղում այս հարցում, չէ՞ որ ուշացման «գինը» զոհերն են:

-Չենք հապաղում,- վստահեցրեց պատգամավորը,- մենք պաշտպանության ամրապնդման համալիր ծրագրի շրջանակում պարբերաբար քննարկում ենք ավտոմատացված նոր միջոցների ներդրման հարցը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս խոսել է այդ մասին։ Հարցը պահանջում է համակողմանի քննարկում:
-Հաշվի առնելով միջադեպերի հաճախակիացումը, հենց այդ հարցի լուծումն առաջնահերթություն չպե՞տք է համարվի:
-Համապատասխան կառույցներն աշխատում են օպերատիվ, բոլորս էլ շահագրգիռ ենք, որ սահմանային խնդիրները պատշաճ լուծվեն: Այս առումով ուշացում չեմ նկատում:
-Սահմանային վերջին դեպքի պատճառը որոշ քաղաքական գործիչների, վերլուծաբանների կարծիքով` Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի մասին հիշեցնող հայտարարությունն է: Ոմանք էլ պնդում են, թե զինադադարի խախտման դեպքերը պայմանավորված են ապրիլի 24-ով:
-Այն, որ 2015-ը լարված է լինելու հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում, պարզ է բոլորին: Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, կարծում եմ, դա պարզունակ մեկնաբանություն է, որևէ աղերս չունի իրականության հետ: Ապրիլի 24-ի առնչությամբ էլ կարելի է ենթադրել, որ ապրիլ ամիսը շատ ավելի լարված է լինելու սահմանագծում: Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձելու է վիճակը սրել, և մենք պատրաստ ենք դիմակայությանը:
-Վերջին օրերին ռուսական քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ սկսել է Ալիևի գովքն անել: Ինչո՞ւ, դիրքորոշումների փոփոխությո՞ւն կա:
-Չեմ կարծում, որ հնչած տեսակետը Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Անկեղծ ասած, վերջին շրջանում սկսել եմ լուրջ չվերաբերվել նման տեսակետներին ու մեկնաբանություններին:
-Ամեն անգամ սահմանային հերթական ցավալի դեպքից հետո բոլորին մի հարց է հուզում` մինչև ե՞րբ է շարունակվելու այս վիճակը:
-Մենք տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել ենք, թե հակամարտության կարգավորումն ինչպես ենք տեսնում: Բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ նման դեպքերից հետո հավասարության նշան է դնում կողմերի միջև:
-Մենք դիմում ենք համանախագահներին, որպեսզի իրավիճակի հետ կապված հստակ գնահատականներ տրվեն: Երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը հարցի լուծում չէ: Սա ասվում է տարբեր քննարկումների ժամանակ:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ