«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՀՀԿ երիտասարդերն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս

ՀՀԿ երիտասարդերն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս
05.03.2015 | 18:06

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան և նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։

Տուն-թանգարանում այցելուները տեղեկացան Վազգեն Սարգսյանի կենսագրության, անցած ուղու մանրամասների մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ամեն տարի երիտասարդ հանրապետականները այցելում են և՜ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, և՜ սպարապետի անվան զորամաս, և՜ «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հանգչում է ՀՀ ազգային հերոսը։ «Մեր երիտասարդները գիտակցում եմ, որ մեզ է վերապահված շարունակելու սպարապետ Վագեն Սարգսյանի հայրենանվեր գործը: Մենք ենք նրա գաղափարի և սկզբունքների հետևորդները: Նման այցելությունները կրում են դաստիարակչական բնույթ։ Կարևոր է, որ մեր երիտասարդները հասկանան, թե հերոսներ ովքեր են դառնում, ինչպես, և հերոսներին ինչպես են մեծարում»,- նշեց Կարեն Ավագյանը։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը նշեց, որ իրենց այցելությունները Վազգեն Սարգսյանի տուն թանգարան և նրա անվան զորամաս արդեն դարձել են ավանդույթ և երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցում այդ միջոցառումներին: «Այս ծրագրերը նպաստում եմ մեր ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը և ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, ինչը շատ կարևոր է մեր օրերում»,-նշեց ուսանողական կառույցի ղեկավարը:
Սպարապետի տուն-թանգարանից հետո երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, որտեղ տեղի ունեցավ հայրենասիրական գեղեցիկ համերգային ծրագիր: Ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորները պարգևատրվեցին։

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ