Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սաուդյան Արաբիան և Թուրքիան կմեծացնեն աջակցությունը սիրիական ընդդիմությանը

Սաուդյան Արաբիան և Թուրքիան կմեծացնեն աջակցությունը սիրիական ընդդիմությանը
03.03.2015 | 12:52

Սաուդյան Արաբիայի թագավորն ու Թուրքիայի նախագահը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը աջակցությունն ավելացնելու շուրջ՝ թուրքական «Անադոլու»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սաուդյան Արաբիա է ժամանել շաբաթ օրը: Այցի պաշտոնական մասը` Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպումը, կայացել է երկուշաբթի` մարտի 2-ին: Երկու երկրների առաջնորդները, բացի սիրիական ճգնաժամից, քննարկել են իրավիճակը Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում և Եմենում: Կիրակի սկսվել է ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի զինյալների ուսուցման և վերազինման թուրք-ամերիկյան ծրագիրը, որի նպատակն է մեկ տարում կրթել 2 հազար զինյալի` Կենտրոնական Թուրքիայի ծայրամասերից մեկում: ԱՄՆ-ը տրամադրում է զինյալների զենքն ու սարքավորումները, իսկ ուսուցումը կիրականացնեն թուրքական և ամերիկյան զինվորականները: Բացի Թուրքիայից՝ ծրագրին մասնակցում են Սաուդյան Արաբիան և Կատարը: 2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական ուժերի և զինյալ խմբավորումների միջև: Պատերազմի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, սպանվել է ավելի քան 200 հազար մարդ, այդ թվում` հայեր: Կառավարական ուժերի դեմ կռվող խմբավորումներից ամենաակտիվն են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ