Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվել զորավար Անդրանիկի հիշատակին

Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվել զորավար Անդրանիկի հիշատակին
25.02.2015 | 15:45

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ հայդուկապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով փետրվարի 25-ին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, այլ պաշտոնյաներ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները Եռաբլուր պանթեոնում կատարել են հոգեհանգստի կարգ` միասնաբար աղոթք հղելով առ Աստված Զորավար Անդրանիկի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ