Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Օհանյանը չի կարծում, թե լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների

Օհանյանը չի կարծում, թե լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների
23.01.2015 | 14:17

Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշեր դարձյալ լարված է եղել:
«Հակառակորդը կրակահերթերի տակ է պահել սահմանը, ինչպես նաև դիվերսիոն փորձ է նախաձեռնել, ինչին հայկական կողմը պատասխանել է ու հետ մղել դիվերսիոն հարձակումը: Հայկական կողմը կորուստներ չունի», - հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեռ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի,- «Ազատության» հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից և հայաստանյան հատվածում, և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է: Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, և այնուհետև համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի էլ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա»:
Հարցին, թե որքան է հավանական, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, նախարարն արձագանքեց․«Չեմ կարծում, թե սա կարող է տանել լայնամասշտաբ գործողությունների: Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցեն, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար»:
Տարեսկզբից ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հայկական կողմն արդեն 7 զոհ ունի՝ 6 զինծառայող և 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը: Ադրբեջանական կողմը, մինչդեռ, իր կորուստները ոչ միշտ է հայտարարում: «Իրենց կորուստները միշտ էլ մեծ են եղել: Անցած տարվա շրջանակներում մենք անհամաչափ պատասխանների արդյունքում նրանց ավելի քան վեց անգամ կորուստներ ենք պատճառել՝ ընդհանուր, եթե տարվա մակարդակով հաշվի առնենք: Այսօր նրանք պարզապես որդեգրել են այսպես շատ քաղաքակիրթ թաքցնել այն բոլոր կորուստները, որ իրենք ունեն»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Այդ առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտարարել է․ «Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր՝ առավել բարձր նշաձող»:
Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականից պայմանագրային զինծառայողներով համալրելու մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ դա անհրաժեշտություն է․«Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնումը ներկա պայմաններում, երբ ժամանակակից բանակները լայն թափով գնում են դեպի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու իրավիճակին, անհրաժեշտություն է»:

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ