18.12.2015|
14:11
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի ընթացքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: