Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները:
«Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ»:
Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն` ասել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին:
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը:
Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։