ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը գրել է. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:
Կրեմլում չգիտեն՝ ե՞րբ կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Խորին հարգանք ու ակնածանք ունենալով ՀՀ ՊՆ լրատվական պատասխանատուների աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տվեք մի փոքր առաջարկ անել. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով տարվող ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով.
Ժողովուրդ ջան, Աղդամի ուղղությամբ Հայկական զինուժը լռեցրել է ադրբեջանական ` Ահմեդագլար, Հենդիրիստան, Ղարադաղլի, ՈՒչողլան բնակավայրերի մոտ տեղակայված մարտական հաշվարկները…
Ռուսաստանը քաղաքական առումով դժվարին կացության մեջ է՝ 1990-ականների ընթացքում ռուսական իշխանական վերնախավը բացառիկ անհաջող գործեց նոր իրավիճակում Հարավային Կովկասի հետ քաղաքական հարաբերություններն արդյունավետ կառուցելու համատեքստում և այդ հին ձախողումներն իրենց հետևանքներն են ունենում արդեն մեր օրերում:
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: