Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը (Սերբիա-2015, Գերմանիա-2016, Ավստրիա-2017) հայտարարություն են տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանցիներն ամենևին չեն դադարեցրել կրակը հայկական բնակավայրերի ուղղությամբ. այս պահին ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ մասնավորապես Մատաղիսի ուղղությամբ։
ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:
Բոլոր կողմերը ջանքեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում կրակի չվերսկսման համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։