ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող մտահոգիչ իրավիճակը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։