-
03.07.2013|
12:29
Հուլիսի 1-ին ավարտվել է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման ժամկետը։ Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 2-ին, «Ռուսաց լեզու» առարկայով մեկնարկել է լրացուցիչ փուլը, որին մասնակցելու է շուրջ 840 դիմորդ։ Նրանցից 195-ն առաջին փուլին չեն մասնակցել հիվանդության կամ հարգելի այլ պատճառով։
-
02.07.2013|
19:36
Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ «Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
-
02.07.2013|
15:05
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
-
02.07.2013|
12:41
Երկու տարի առաջ Ավստրիայից Հայաստան ժամանած քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր ՖՐԴՐԻԽ ԳԼԱԶԼԸ իմ հարցին, թե ինչ տպավորություններ է ստացել Հայաստանից, ասաց. «Հայաստանն առայժմ փորձ է անում ազատագրվել սովետական գերիշխանության կպչուն մնացուկներից»: Բերելով Արևմուտքի օրինակը՝ պարոն Գլազլը նշեց. «Մշակույթը կարող է դեր խաղալ այն դեպքում, երբ կախման մեջ չի գտնվում իշխանություններից և տնտեսական գործիչներից, ինքնաբավ է: Արևմուտքում սկզբունքային դիրքորոշում է մշակույթին լիակատար ինքնուրույնություն տալը»:
-
02.07.2013|
11:57
«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, որի հետ մեր հարցազրույցը նպատակ ունի կինոսերներին իրազեկելու սպասվող կինոփառատոնի առավել ուշագրավ իրադարձությունների մասին:
-
02.07.2013|
11:55
Չորս մանկահասակ երեխաների, ծեր մոր հետ փախչում էր Ռազմելա Բալայանը: Փախչում էր` տնային հողաթափերը հագին, սարերով, անտառներով, հեկեկոցը կոկորդում խեղդելով, ուշքն ու միտքը` գյուղում թաքնված ամուսնու կողմը:
-
02.07.2013|
11:52
Խորին հարգանքով կարդացի Արգամ Այվազյանի հոդվածը իմ` «Երանի այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ» հարցազրույցի առնչությամբ («Իրատես de facto», 31.05.2013): Մարդը, ամեն դեպքում, ազատ է իր կարծիքի մեջ, և Արգամ Այվազյանը տուրք է տվել իր ազատությանը, լավ է, որ կոռեկտության սահմաններում:
-
02.07.2013|
11:45
Հաջորդ` դեկտեմբերի 4-ի առավոտյան պարետը հայտնեց, որ պիտի տեղափոխվենք քաղաքի պարետատուն: Մենք ափսոսեցինք, որ այդ բանուկ փողոցից ու մաքուր կացարանից պիտի հեռանայինք: Ժամը 9-ին քաղաքի պարետը` նախկին ծանոթ սպաներից գնդապետ Մուսայելյանը, ավտոմոբիլով եկավ ու մեզ տեղափոխեց իր շենք:
-
01.07.2013|
19:47
Օրերս Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված «Լինում է, չի լինում. ճամփորդություն Հայաստանում» բեմադրությունը:
Ներկայացումը երեք լեզվով է` հայերեն, ֆրանսերեն և քրեոլ: Վերջինս Կարիբյան կղզիների պետական լեզուն է: Բեմադրության մեջ հանդես է գալիս դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին (ծագումով` Կարիբյան կղզիներից): Ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը թումանյանական հեքիաթների աշխարհը հանդիսատեսի դատին է հանձնում նորովի:
-
01.07.2013|
19:39
«Քեռի Վանյա», «Բլեզ», «Ծննդյան տոները սենյոր Լուպելլոյի տանը», «44 աստիճանի վրա», «Sale», «Մի գավաթ բարություն»: Համազգային պետական թատրոնն ամառային իր խաղաշրջանը կամփոփի նշված ներկայացումներով: