Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ԵԿԵԼ ԵՆՔ, ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ՇԵՄԻՆ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՈՒ ԱՌԱՋ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ»

«ԵԿԵԼ ԵՆՔ, ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ՇԵՄԻՆ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՈՒ ԱՌԱՋ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ»
21.06.2011 | 00:00

«Արդեն վաղուց է, որ հիվանդ ես, քեզ խնամքով փաթեթավորում են քո հիվանդության պատմությամբ, հավատը քեզ լքում է` կոչելով երբեմնի զորեղությանը…
Սնանկ ճանաչելով` քեզ աճուրդի են հանում, միջնորդները խոստանում են քեզ անմնացորդ իրացնել: Մարմինդ մասնատված տարվում է, սակայն «հոգիդ ու միտքդ տկար է, հիվանդ, նրանք մեզ պետք չեն» ասելով հեռանում են:

Դու ցնո՞րք ես, պատրա՞նք, եղե՞լ ես, թե՞ կաս ու պիտի՛ լինես, Հայաստա՛ն»:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում արվեստասերների ուշադրությանը ներկայացվեց ռեժիսոր ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ «Էլեգիա» բեմադրության տեսագրությունը («Սոնետ 101» թատրոն ստուդիա, 1991 թ.): Գլխավոր դերում Հայաստանն է (Մինաս Սինանյան): Առաջին անգամ բեմադրությունը ներկայացվել է 1991-ին` ճարտարապետների միության շենքում:
Արմեն Մեհրաբյանը թատերական փորձարարությունների, նորարարական նախաձեռնությունների հեղինակ է:
1988-ին բացված «Սոնետ 101» թատրոն ստուդիան հասցրել է ընդամենը երկու բեմադրություն անել: «Տեղ չունեինք, իսկ նման բեմադրություններով չես կարող թատրոն պահել»,- ասում է ռեժիսորը:
Բեմադրություններից յուրաքանչյուրը նոր տեսակի թատրոն է ներկայացրել, այդ ժամանակների համար նախադեպը չունեցող Խորհրդանիշների և զուգորդումների թատրոն (Իրերի և ստվերների թատրոն): Ինչպես ասում են` արվեստում ճշմարտությունն ամենևին էլ իրականությանը նրա նմանությունը չէ: Այս գործերի տեսագրությունը դիտելուց հետո Արմեն Մեհրաբյանին, կառավարության մակարդակով, հրավիրել են Ֆրանսիա (1994 թ.):
«Ժամանակները նման գործերի համար բարվոք չեն, այսօր տեղ են տալիս ժամանցային ներկայացումներին, զվարճանքին: Շատ կուզեի մի օր տեսնել իրավիճակային կատակերգություն, ոչ թե կապիկություններ»,- ասում է ռեժիսորը: Մինչ տեսագրության ցուցադրումը նա ողջունեց արվեստասերներին իր ավանդական հղումով` շնորհակալություն, որ այսքան քիչ եք: «Մեզ խաբում ենք նրանով, որ հեշտ ընկալելի չենք»,- ասում է նա:
Ճշմարիտ արվեստին մարդկանց մոտեցնելու համար անգամ ճանապարհ չի տրվում: Իրերի թատրոնը չկա: Արդյունքում հանդիսատեսին ներկայացվեց բեմադրության տեսագրությունը, որը, ի դեպ, էֆեկտների առումով, նույնը չէ: Թեման հարազատ է ու կարծես անփոփոխ` հիվանդ Հայաստանը: Ռեժիսորի բանեցրած հնարքները, երևակայությունը զարմացնում են: Նրանք, ովքեր տեսել են ներկայացումը, փորձում են բացատրել ու հաղորդել այն, ինչը հասկանալի ու նկատելի չէր տեսագրությամբ:
Հրաշալի ներկայացում: Այսպես է բնորոշում «Էլեգիան» «Մեկ կադր» կինոփառատոնի հիմնադիր-նախագահ, ռեժիսոր Գագիկ Ղազարէն և, ի տարբերություն ընդունված կարծիքի, բեմադրության ոչ հասանելի լինելը համարում ոչ գործունակ:
«Էլիտար արվեստ հասկացությունը կեղծ կատեգորիա է: Մարդիկ հավասարապես օժտված են մտածելու ունակությամբ: Եթե կա թատրոնի այդ տեսակը, ու մարդկանց մի մասն ընկալում է այն, ուրեմն կարող է ընկալելի դառնալ բոլորի համար: Այլ հարց է, թե այդ մեծամասնությանը տեղեկատվական ի՞նչ սահմանի մեջ են պահում նույն այդ հասարակությունը կերտող ինչ-ինչ մարդիկ»,- ասում է Գագիկ Ղազարէն և նկատում, որ «Էլեգիան» ներկայի վերարտադրությունը չէ, հետադարձ հայացք է, հայացք դեպի 90-ականները: Եվ հաջորդ հարցն է առաջ գալիս` բեմադրիչը դրանից հետո ի՞նչ կարող էր անել, և ի՞նչ կարող էինք ունենալ այս բեմադրամտածողությամբ` համաշխարհային թատրոնի համատեքստում:
«Եկել ենք, քսան տարի առաջվա շեմին ենք կանգնել և առաջ չենք գնում: Պարզ է, որ անհեթեթ սերիալներով սնվող հասարակությունը չի հասկանա այս ներկայացումը, մշտապես կապրի այդ խավարում, ի՛ր իրականության մեջ, որ իրականություն էլ չէ, այլ խաբկանք: Արմեն Մեհրաբյանի մտածողությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեզ»,- ասում է Գագիկ Ղազարէն ու ցավով նկատում, որ անտեսում, մի կողմ ենք նետում մշակութային այսօրինակ ժառանգությունը, որ մեր ժամանակներում է, մեր կողքին: ՈՒ խոսքը միայն Արմեն Մեհրաբյանի թատրոնի մասին չէ։ «Հարստությունը սկսվում և ավարտվում է առանձին անհատի ներսում, միջավայրը մնում է աղքատ դրսևորումների շրջանակում»,- ասում է նա:
Ներկայացումից առաջ ու հետո չլռող արվեստի միևնույն հարցն է հնչում` իսկ ե՞րբ է գալու մեր ժամանակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ