Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Քանի դեռ կան չընկրկողներ

Քանի դեռ կան չընկրկողներ
17.08.2023 | 20:03

Մեր պաշարված Միջնաբերդում,

Որի շուրջը թուրքն է վխտում,

Նույն ոսոխը էն մահաբեր...

Դու հյուսում ես Կյանքի՛ երգեր։

Չէ՛, չի պարտվի Արը արդար

Ու կընթանա հազարադար,

Քանի դեռ կան ըմբոստ լեռներ,

Քանի դեռ կան չընկրկողներ։

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ