Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի № 101 մանկապարտեզին

Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի № 101 մանկապարտեզին
13.06.2013 | 16:45

Երևանի քաղաքապետարանի ենթակայության № 101 մանկապարտեզի համերգային դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։

Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից. որոշումը կայացվել է` հաշվի առնելով մանկապարտեզի շենքային պայմաններն ու հաճախելիությունը։ Երևանի №101 մանկապարտեզ է հաճախում ավելի քան 230 երեխա։

«Ձեռքիցս եկածի չափով որոշեցի աջակցել։ Որքան երաժշտություն եմ սիրում, ավելին երեխաներին եմ սիրում: Համադրելով՝ որոշեցի հենց մանկապարտեզի դահլիճի նորոգումը հոգալ»,- նշել է երգչուհին, ով այս օրերին Երևանում է և այցելել է №101 մանկապարտեզ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ