«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Վալենտինա Տերեշկովան հայտնել է գաղտնիք, որը շուրջ 30 տարի թաքցրել էր

Վալենտինա Տերեշկովան հայտնել է գաղտնիք, որը շուրջ 30 տարի թաքցրել էր
12.06.2013 | 11:28

Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան շուրջ 30 տարի թաքցրել է «Վոստոկ-բ» տիեզերանավով 1963թ. հունիսի 16-ին դեպի աստղերը իր կատարած եռօրյա արշավի մանրամասները, որոնք կարող էին ավարտվել անհաջողությամբ և հնարավոր էր, որ տիեզերանավը այլևս երբեք չվերադառնար Երկիր:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տերեշկովան խոսել է այդ վտանգի մասին, բացահայտել տասնամյակներ շարունակ իր կողմից գաղտնի պահված իրողությունը:

«Ես նկատեցի, որ առաջին օրը ոչ կայուն իրավիճակ է. հաղորդեցի Երկիր. հարկավոր էր վերադառնալ:

Խնդիրն այն էր, որ ես ձախողել էի տիեզերանավի ուղղությունը և երբ հասկացա դա, փորձեցի այն ուղղել դեպի Երկրի: Արտակարգ իրավիճակ էր, կար վտանգ, որ տիեզերանավը չի իջնի ուղեծիր: Այնուհետև կողմնորոշվեցի, և ուղղորդվելով նոր ծրագրի տվյալներով`բարեհաջող վայրէջք կատարեցինք»,-հիշել է Վ.Տերեշկովան, խոստովանելով, որ փորձագետ Սերգեյ Կորոլյովի խնդրանքով է այսքան երկար տարիներ պահպանել այդ գաղտնիքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

(Մանրամասները`տեսանյութում):

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ