Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Հպարտ եմ, որ հայ երաժշտությունը հնչեց Դրեզդենում»

«Հպարտ եմ, որ հայ երաժշտությունը հնչեց Դրեզդենում»
21.11.2012 | 14:38

Այս տարի Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում տեղի ունեցավ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը: Համերգը ղեկավարել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Սերգեյ Սմբատյանը դրեզդենյան համերգը համարում է տարվա միջազգային ամենամեծ ձեռբերումը: «Ես ավելի քան հպարտ եմ, որ հայ երաժշտությունը հնչեց Դրեզդենում` դասական երաժշտության մայրաքաղաքներից մեկում,-ասաց նա:- Այս տարի նշվում է հայ կոմպոզիտորական արվեստի 4-րդ փառատոնը, ունենք պրոֆեսիոնալ ուժեր` կամերային նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, անսամբլներ, մենակատարներ: Մեր հանդիսատեսի շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը նույնպես համարում եմ կարևորագույն ձեռքբերում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ