Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում
03.10.2012 | 15:43

«Արամ Խաչատրյան» համերգասրահում (հոկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին) Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը` հայտնի դաշնակահար Սիմոն Տռպչեսկու մեկնաբանմամբ (Մակեդոնիա): Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոնի թիվ 4 «Իտալական» սիմֆոնիան (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

Նշենք, որ Երևանյան 6-րդ միջազգային փառատոնը տևելու է մինչև հոկտեմբերի վերջը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ