ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մտորումներ, որոնք ավելի լավ է չմտածվեին

Մտորումներ, որոնք ավելի լավ է չմտածվեին
18.09.2012 | 01:27

Հայաստանում քչից-շատից ճանաչված գրող լինելու, մրցանակներ ստանալու համար (իհարկե, եթե շնորհք ունես) պետք է կա՛մ Երևանում ծնված լինես, կա՛մ ապրես այստեղ։
Հարց`
եթե Հրանտ Մաթևոսյանը Երևանում ու Մոսկվայում սովորելուց հետո վերադառնար Ահնիձոր, այսօր մենք կճանաչեի՞նք Հրանտ Մաթևոսյան արձակագրին։
Եթե Հովհաննես Գրիգորյանը Երևանում ուսումն ավարտելուց հետո վերադառնար Լենինական, այսօր մենք կճանաչեի՞նք Հովհաննես Գրիգորյան բանաստեղծին։
Ռազմիկ Դավոյանը Մեծ Պարնիից ընտանիքով տեղափոխվել է Լենինական, ավարտել դպրոցն ու տեղի բժշկական ուսումնարանը, մեկ տարի նույնիսկ աշխատել է, հետո որոշել է ուսումը շարունակել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ Բա որ վերցներ և վերադառնար Մեծ Պարնի, այսօր մենք կճանաչեի՞նք Ռազմիկ Դավոյան բանաստեղծին։
Վանո Սիրադեղյանը վերադառնար կամ, ասենք, վերադառնա Կոթի։
Հակոբ Մովսեսը վերադառնար Սիզավետ կամ Արմավիր։
Արմեն Մարտիրոսյանը վերադառնար Վանաձոր։
Վահան Թամարյանը վերադառնար Վրաստանի Ծալկայի շրջանի Նարդևան գյուղ։
Լևոն Խեչոյանը վերադառնար Գյումրի կամ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղ, թեպետ նա հիմա ապրում է Հրազդանում։
Վերադառնան Վանաձոր Հրաչ Սարիբեկյանն ու Կարեն Անտաշյանը։
Վերադառնա Ստեփանավան Արփի Ոսկանյանը։
Վերադառնա Ծովակ Արքմենիկ Նիկողոսյանը։
Հայաստանում քչից-շատից ճանաչված բանաստեղծ լինելու համար, եթե Երևանից չես, պետք է լինել վաղամեռիկ (Աշոտ Ավդալյան, Սլավիկ Չիլոյան, Տանյա Հովհաննիսյան, Սամվել Զուլոյան, Արարատ Մկրտումյան, Տիգրան Չերազ)։


Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Գյումրեցի բանաստեղծ
Հ. Գ.- Երկու դեպքերն էլ բացառող օրինակ է բանաստեղծ Հրաչյա Սարուխանը։
Էլի կլինեն, բայց երկու-երեք հոգի, ո՛չ շատ։

Դիտվել է՝ 6481

Մեկնաբանություններ

斤拷锟斤拷锟斤拷锟斤拷/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.11.2024