«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հատվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր հուշադրամ

Հատվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր հուշադրամ
15.06.2012 | 16:15

ՀՀ կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված 100 դրամ անվանական արժեքով, 28,28 գ քաշով, 28,0 x 40,0 մմ չափով, 5555 տպաքանակով արծաթե հուշադրամ:
Ըստ ՀՀ ԿԲ մամլո ծառայության, հուշադրամի դիմերեսի աջ մասում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախում` Փարաջանովի դիմապատկերը: Կենտրոնում ամրակալանի վրա կինոխցիկ է, որից աջ` ճեղքված նուռ, իսկ ձախում` դրամահատարանի առևտրային նիշը: Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերենով, իսկ ներքևում` հորիզոնական անգլերենով, համապատասխանաբար մակագրվել են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Վերևի աջ մասում ուղղահայաց նշվել է թողարկման տարեթիվը` «2012»:
Հուշադրամի դարձերեսի ձախ կողմում Փարաջանովի դիմապատկերն է, վերևում «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունը: Վերևի աջ անկյունում դրվել է Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված, իսկ դրանից ներքև` Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվել է ռեժիսորի` ժամանակին քերծելով գծած Պուշկինի դիմանկարով կափարիչով: Ձախ կողմում ուղղահայաց մակագրվել են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 - 1990»:
Ըստ նույն աղբյուրի, արծաթյա հուշադրամը, որի ուրվագծման հեղինակը ՈՒրսուլա Վալեժակն է, հատվել է Լեհաստանի դրամահատարանում:



Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ