«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Շատերն ուրախ կլինեն, որ գնամ»

«Շատերն ուրախ կլինեն, որ գնամ»
08.06.2012 | 05:25

Այսօր՝ հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է ժամանակակից ամենաճանաչված գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որի ընթացքում կհնչեն Էլգարի «Հանդիսավոր քայլերգը» և «Թավջութակի կոնցերտը», ինչպես նաև Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան:
Վերջին տարիներին հայտնի արվեստագետներ են հրավիրվում Հայաստան, սակայն դա, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ խոսքով, մեծ գումարներ է պահանջում, ինչը հաճախ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Նա միաժամանակ նշում է, որ լուրեր են տարածում, թե ֆիլհարմոնիկում մթնոլորտը լարված է, բայց այդպես չէ, նվագախումբն ուզում է իր հետ աշխատել: Երկրից հեռանալու նույնպես չի պատրաստվում, թեև, նրա խոսքով, իր համար ավելի հեշտ կլիներ դրսում աշխատելկ, այլ երկրների նվագախմբեր ղեկավարելը: «Որոշ կազմակերպություններ կան, որոնք «լավ» են վերաբերվում ֆիլհարմոնիկին, ինչի իրավունքը չունեն: Բայց դրանք լուրջ արժեք չեն ներկայացնում ինձ համար, որ թողնեմ ու գնամ իմ երկրից, չնայած շատերն ուրախ կլինեն, որ գնամ»,- ասում է Էդուարդ Թոփչյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ