Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մշա­կույ­թը հեռ­վից հե­ռու պահ­պա­նե­լու հույ­սով

Մշա­կույ­թը հեռ­վից հե­ռու պահ­պա­նե­լու հույ­սով
18.12.2020 | 01:11

Երբ պատ­մա­կան մի­ջա­վայ­րից մշա­կու­թա­յին կո­թող­նե­րը տե­ղա­փոխ­վում էին Երևան՝ վե­րա­կանգ­նե­լու, ամ­րա­կա­յե­լու, Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նի հրա­պա­րա­կա­հա­յաց բաց սյու­նաս­րա­հում ցու­ցադ­րե­լու պատր­վա­կով, ո­լոր­տի մաս­նա­գետ­ներն ա­հա­զան­գում էին՝ խա­թա­րում եք պատ­մամ­շա­կու­թա­յին մի­ջա­վայ­րը: Պատ­կան կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ պար­զա­բա­նում էին՝ բե­րում ենք այն բե­կոր­նե­րը, որ «ան­տե­րու­դուս վեր են ըն­կած»:


Հի­մա պար­տադր­ված ենք «ան­տե­րու­դուս» թող­նե­լու (թշ­նա­մուն ի պահ) ար­ցա­խյան պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը կամ պո­կե­լու-բե­րե­լու-փր­կե­լու այն, ինչ կա­րող ենք՝ խա­թա­րե­լով պատ­մամ­շա­կու­թա­յին մի­ջա­վայ­րը։ Պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյամբ զբաղ­վող մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը գույ­քագ­րել-ար­ձա­նագ­րել են Ար­ցա­խի հու­շար­ձան­նե­րը, պատ­րաստ են գալ-ստու­գե­լու՝ տե­ղու՞մ են դրանք, թե՞ տե­ղում չեն։ Ա­սում են՝ տե­ղի բնա­կի­չը հու­շար­ձա­նի ա­ռա­ջին պա­հա­պանն է։ Ադր­բե­ջա­նին հան­ձն­ված տա­րածք­ներն ար­դեն այլ տե­րեր ու­նեն։ Թշ­նա­մին փոր­ձե­լու է վե­րաց­նել պատ­մա­կան հետ­քե­րը կամ ժխ­տել դրանց հայ­կա­կան ծա­գու­մը։ Ա­ռա­ջին փոր­ձերն ար­դեն ար­վել են։ Մենք դեռ մե­ղա­վոր­ներ ենք փնտ­րում մշա­կույ­թը հեռ­վից հե­ռու պահ­պա­նե­լու հույ­սը չկորց­րած։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 82893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ