-
15.11.2020|
14:22
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1482-ով՝ հասնելով 117337-ի, գրանցվել է մահվան 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
15.11.2020|
14:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա ներկայացրել է կորոնավիրուսի իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:
-
14.11.2020|
20:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
-
14.11.2020|
20:02
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին, հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
-
14.11.2020|
19:57
Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտնում է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
-
14.11.2020|
13:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ:
-
14.11.2020|
13:22
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։
-
14.11.2020|
13:10
Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը ռազմական դրության պատճառով առաջացող խնդիրների հարցով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին.
-
14.11.2020|
12:58
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով՝ հասնելով 115855-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
14.11.2020|
12:55
Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: