ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Վազում ենք, բայց ո՞ւր

    Վազում ենք, բայց ո՞ւր

    08.12.2013| 10:18
    Կարո՞ղ են միմյանց հետ հաղորդակցվել փակ համակարգերը` տեխնիկական, քաղաքական, իրավական, տնտեսական ու մարդկային հարթություններում: Խնդիրը դրված է արդյունքի տեսակետից: Որևէ բնագավառում խնդրի լուծումը ավարտվելու է Նոբելյան մրցանակով: Ֆիզիկոսները փորձում են արդեն կես դար, մաթեմատիկոսները` պարբերաբար, իրավագետները` չգիտեմ, նրանք հավանաբար դեռ պետք է խնդիրը ձևակերպեն, տնտեսագետները կարծում են, որ փակ համակարգեր իրենց ոլորտում գոյություն չունեն, քաղաքագետները ևս փորձում են ջարդել փակ համակարգերի գոյության կարծրատիպը, մարդկային առումով փակ համակարգերի գոյությունն անժխտելի է` մեզնից յուրաքանչյուրը փակ համակարգ է, որ մուտք ու ելքի արտոնագիր տալիս է խիստ անհատական ու խիստ անօրինաչափ սկզբունքներով:
  • Մի այցի պատմություն

    Մի այցի պատմություն

    06.12.2013| 01:15
    Սերժ Սարգսյանը չասաց, սակայն Պուտինի այցից, ինչպես և Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է: Աշխարհաքաղաքական, տնտեսական «հետևանքների» մասին շատ գրվեց: Այս տարվա ԱԺ վերջին քառօրյայի ֆոնին անդրադառնանք ներքաղաքականին: Օրվա հարահոսին տրված մի տեսակ աչքաթող արեցինք ներքին դասավորության ամենակարևոր երկու պահը:
  • Վիլնյուսը, Վլադիմիր Պուտինի  այցը, երևանյան և կիևյան «մայդանները», խորտակված անուրջները

    Վիլնյուսը, Վլադիմիր Պուտինի այցը, երևանյան և կիևյան «մայդանները», խորտակված անուրջները

    06.12.2013| 00:49
    Մի կարճ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիները մի շարք կարևոր իրադարձությունների ականատես եղան։ Եվ, պետք է ասել, տեսածի քաղաքական գնահատականը բնավ միարժեք չէ։ Ո՞վ է դրա մեղավորը։ Պատասխանը պարզ դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
  • Թուրքական լարախաղացություն Մաքսային և Եվրոպական միությունների միջև

    Թուրքական լարախաղացություն Մաքսային և Եվրոպական միությունների միջև

    03.12.2013| 14:01
    Դրան հասնելու համար թուրքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերափոխմանը:
  • Էրդողանը որոշել է  դառնալ նոր «մեսիա»

    Էրդողանը որոշել է դառնալ նոր «մեսիա»

    03.12.2013| 11:38
    Մինչ Պետերբուրգում Էրդողանն ու Պուտինը մանրամասնորեն քննարկում էին ադրբեջանա-հայկական հակամարտությունը և որոշում, թե «ինչ կերպ կարելի է ընդհանուր ջանքերով հող նախապատրաստել այդ տարածաշրջանում ժողովրդավարական պետական կազմավորումների համար», փուլ եկավ թուրքական քաղաքական վերնախավի ևս մեկ նվիրական երազանք, այն է՝ երկիրը դարձնել տարածաշրջանի առաջատար և արաբական աշխարհի ձգողական կենտրոն։
  • «Ժառանգության կանչը», կամ` հավերժական  copy paste

    «Ժառանգության կանչը», կամ` հավերժական copy paste

    03.12.2013| 11:34
    2013-ի աշունն ավարտվեց: Հերթական թեժ կանխագուշակված, տաք սկսված ու պաղ անցած: Ձանձրալի աշունը` ի վերջո, որ նման էր մաթեմատիկական խնդրի, որի պատասխանը դասագրքի վերջում տրված է և մնում է առավելագույնը հայտնի պատասխանին հասնելու անհայտ ընթացքը գրել: Որից, իհարկե, ոչինչ էլ չես սովորում: Երբեմն պարզապես հիշում ես: Ինչպես` Արքիմեդի օրենքը, Նյուտոնի, Գեյ-Լյուսակի, Պասկալի, Օհմի, Ջոուլ-Լենցի... Ի՞նչ են ասում այդ օրենքները և ինչու` մոռացել ես: Բայց ցանկացած պահի կարող ես հիշել: Պատահաբար: Հենց այնպես: Օրինաչափ:
  • Հայաստանինը «Մայդան»  չէ, «մեյդան» է

    Հայաստանինը «Մայդան» չէ, «մեյդան» է

    03.12.2013| 11:25
    Վիլնյուսից հետո, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, կյանքը շարունակվում է: Երկու զուգահեռ իրադարձություններ արձանագրեցին, թե ինչ ուղղություններով է շարունակվելու այդ «կյանքը»: Մեկն անմիջականորեն կապ ունի մեզ հետ: Այո, խոսքը պուտինյան այցի մասին է: Մյուս զարգացումն ավելի հետաքրքիր է. այն ընթանում էր Եվրամայդանում:
  • Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    29.11.2013| 12:39
    Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին:
  • Դիմակները հանեք միայն հայելու առաջ

    Դիմակները հանեք միայն հայելու առաջ

    29.11.2013| 00:42
    Դիմակահանդեսն ավարտված է, այլևս կարող եք հանել դիմակները: Վիլնյուսյան գագաթնաժողովը, որ ամռանը խոստանում էր լինել Արևելյան հարևանության քաղաքականության հաղթահանդես, աշնան վերջին դարձավ լավագույն մտադրությունների անհնարինության և վատագույն հնարավորությունների գերակայության արձանագրություն: Դիմակահանդեսն ավարտված է, դիմակները կարելի է հանել, բայց միայն հայելու առաջ:
  • Ինչո՞ւ տապալվեց  Վիլնյուսը

    Ինչո՞ւ տապալվեց Վիլնյուսը

    29.11.2013| 00:40
    Վիլնյուսն իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը: Առաջին հայացքից այնպիսի ֆիասկո, ինչպիսին ապրեց Արևմուտքն այս գագաթնաժողովում, կարծես թե նույնիսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարիներ շարունակվող մղձավանջում չէր գրանցվել: