ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՀ-ում իրավիճակային քաոսը հստակ կառավարվում է վերից վար

ՀՀ-ում իրավիճակային քաոսը հստակ կառավարվում է վերից վար
22.10.2023 | 09:15

Նիկոլն ապիկար է, բայց օրը 3 անգամ իրեն կորրեկցիա են անում, դրանից էլ՝ հակասական բլթոցները։

Կոնկրետ ուղղորդվում է դրսից ու՝ շատ խելացի։ Ընդ որում, շատ արագ ստանում է իրավիճակի մասին վերլուծություններ, որ մեր ԱԱԾ-ի խելքի բանը չէ, այլ՝ ավելի պրոֆեսիոնալ հատուկ ծառայության, ասենք, օրը 3 անգամ սոցցանցերի իրավիճակ վերլուծելը։ Այդ ծառայությունը պիտի ունենա սոցցանցերի անալիզի ու ոչ ցանկալի վիճակների հակազդման ալգորիթմներ։

Մեդիայի մասին։

ՀՀ ամբողջ մեդիադաշտը ավելի քան վերահսկելի և ուղղորդվող է։ Անգամ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցները էն պիկին, երբ մարդիկ իրադարձային լուրի են սպասում,մեկ էլ տեսար գլամուր հիմարություններ են լցնում, ասես ծաղր լինի։

Հստակ լուրեր կան մեդիադաշտի հսկաների առուվաճառքի մասին վերջին 5 տարում, մուլտիպլեքսից անցանկալիների հանելու մասին։ Անգամ մի քիչ անկախ, ՀՀ-ի չափ կյանք ունեցող «Հայաստանի հանրապետություն» թերթը փակվեց։

Մեդիադաշտը վերահսկելն էլ անհնար կլիներ, եթե իբր անկախ ՀԿ-ներին տերերը նման հրահանգ չտային ու հատուկ լռեցման հրահանգներ չիջեցնեին իրենց ակտիվին ու իրավապաշտպան կոչվածներին։

ՀՀ-ում իրավիճակային քաոսը հստակ կառավարվում է վերից վար։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ