ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կրեատիվ լուծումներ փնտրեք

Կրեատիվ լուծումներ փնտրեք
23.09.2023 | 20:55

Փաշինյան Նիկոլը երբեք հրաժարական չի տա, ԵՐԲԵՔ:

Տեսականորեն, նույնիսկ Ստալինին կարելի է հրաժարական տալուց պատկերացնել, սակայն ո՛չ Փաշինյան Նիկոլին:

Հնարավոր է, որ ուժգին ճնշման արդյունքում վերջինս փախչի: Սակայն, այդ դեպքում էլ հրաժարական չի տա, որպեսզի հաջորդ իշխանությունը լեգիտիմության խնդիր ունենա:

Ավելին, եթե անգամ Հայաստանից համատիրության չափ տարածք մնա, ապա Փաշինյան Նիկոլը կցանկանա «Հայաստան» անվանմամբ համատիրության կառավարիչը լինել:

Գիտե՞ն այս մասին օրվա ընդդիմադիրները:

Կարծում եմ` գիտեն:

Այդ դեպքում, ինչու՞ են վերջիններս իրականացնում հրաժարականի պահանջի դասական միջոցառումներ:

Սին են կրիտիկական զանգվածի, հարյուր հազարի, ավելին` միլիոնների վերաբերյալ խոսակցությունները: Փաշինյան Նիկոլը պաշտոնից չի հրաժարվի անգամ 8 մլրդ (երկրագնդի ողջ բնակչության թվաքանակ) մարդու պահանջի դեպքում:

Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլին իշխանափոխելու համար, դասական միջոցներ վատնելու փոխարեն, կրեատիվ լուծումներ փնտրեք:

Երանի՜ սխալվեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ