ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Որքան ուզեմ՝ այնքան կթքեմ»-ը դարձել է իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն

«Որքան ուզեմ՝ այնքան կթքեմ»-ը դարձել է իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն
21.04.2023 | 19:55

Ամեն օր ականատես ենք լինում քաղաքական համակարգի բարոյալքմանը և պետության լուծարմանը:

Սեռական լուտանքը բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից երբեք այսքան «բարձունքներ» չի նվաճել, որքան՝ այսօր։ «Սիրո և հանդուրժողականության» իշխանությունը վերածվել է թքի և հայհոյանքի իշխանության։

«Որքան ուզեմ՝ այնքան կթքեմ»-ը դարձել է իշխանության դոկտրինալ գաղափարախոսություն, որի անփառունակ ավարտը ևս կտրվի։

Բայց սա, առաջին հերթին, լրջագույն փորձությունն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար։ Այն ամենը, ինչ այս օրերին կատարվում է, նրա անաչառության և քաղաքական (կուսակցական) չեզոքության թեստն է։

Դե, հիմա խնդրեմ իրավաքաղաքական գնահատական տվեք և օգտվեք Ձեր գործիքակազմի հնարավորություններից, այլապես հարմարվողականությունը և կոմֆորտ իրավագիտությունը իսպառ կփոշիացնեն և կմաշեցնեն Ձեր մասնագիտական որակները:

Հ.Գ. Բացառված չէ, որ քաղաքական ուսուցչապետ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հեղինակությունը փրկելուն միտված ևս մեկ հոդված հրապարակի կամ, որ նույնն է, փրկարար մակույկ ուղարկի խորտակվող նավի իր աշակերտներին:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ