ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
08.02.2021 | 20:26

Օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է, որ զուգահեռ մեկնարկում է Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են: Այդ համատեքստում Ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև մենք սկսել ենք և այս տարի պետք է շոշափելիորեն և տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և մենք այսօր պետք է քննարկենք նաև այս համատեքստում, թե ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որ պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել էր, ավելի չհետաձգվի, և մենք այս տարի կարողանանք ինչպես պլանավորված է իրագործել այդ նախագիծը», - նշել է Փաշինյանը: Փաշինյանին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքները:

Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար:


Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին: Խորհրդակցությանը քննարկվել է նաև ՆԳՆ-ի կառուցվածքի նախնական մոդելը:

Դիտվել է՝ 7888

Մեկնաբանություններ