ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բիլ Գեյտս. Պանդեմիային պետք է գլոբալ պատասխան

Բիլ Գեյտս. Պանդեմիային պետք է գլոբալ պատասխան
28.01.2021 | 12:50

Բիլ և Մելինդա Գեյտսերի հիմնադրամը առողջապահության և պատվաստման ոլորտում ամենամեծ սուբյեկտներից մեկն է, նախևառաջ աղքատ երկրներում՝ գրում է Շտեֆան Կոռնելիուսը Süddeutsche Zeitung-ում:

Բիլ Գեյտսը նրան հարցազրույցում պատմել է պատվաստումային ազգայնականության, հաջորդ պանդեմիային նախապատրաստության և այն մասին, որ Covid-ը այլևս «նոր նորմալության» մաս է դարձել: «Ցավոք, շատ երկրներում աննախադեպ մահացություն է: Դա կարող է երկարել ևս մի քանի ամիս, քանի դեռ ավելի տաք եղանակը և պատվաստանյութի ապահովումը չեն նվազեցրել մահացության ցուցանիշները: Հիմա մենք իրոք ծանր փուլում ենք: Շատ երկրներում կուտակվել է վիթխարի հոգնածություն տնտեսական սահմանափակումներից: Փառք Աստծո, արդեն կան պատվաստանյութեր, բայց բոլորը լոգիստիկայի ու պահանջարկի բարդ խնդիրների առաջ են»՝ ասել է Գեյտսը: Նրա կարծիքով՝ որպեսզի 2021-ի աշնանը խուսափենք հիվանդության մեծ ալիքից, պատվաստման մակարդակը պետք է հասնի 70-80%-ի:


Պատվաստումների որակի և գիտական աշխատանքի մասին Գեյթսը նշել է. «Ֆանտաստիկ գիտական աշխատանք է կատարվում: mRNA-պատվաստանյութերի ի հայտ գալը, Biontech-ի հոյակապ աշխատանքը с Pfizer-ի հետ, Moderna-ն առանցքային պահեր են: Կան երեք պատվաստանյութեր, որ արտադրվում են ոչ mRNA-ի հիմքով: Նրանք էականորեն էժան են, ավելի հեշտ է արտադրել ու տարածել: Astra Zeneca-ն, Johnson & Johnson-ը և Novavax-ը գերկարևոր են պատվաստվածների թվի մեծացման համար: Պատվաստանյութերի գերակշիռ մեծամասնությունը զարգացող երկրների համար կմատակարարեն հենց այդ արտադրողները»: «Ազգայնական հայացքը մեզ չի օգնի: Պատվաստանյութերը պետք է հնարավորինս արագ բաշխել ամբողջ մոլորակով՝ պատվաստելու առողջապահական հաստատությունների աշխատակիցներին ու տարեց մարդկանց»՝ ընդգծել է Բիլ Գեյթսը՝ մատնանշելով, որ Astra Zeneca-ն ու Jonson & Johnson-ը հայտարարել են, որ աշխատելու են առանց շահույթ ստանալու մտադրության:


Նշելով, որ պատվաստանյութի օգնությամբ որոշ երկրներ փորձում են ազդեցություն ստանալ, Գեյթսը ասել է. «Երկրները կարող են ազատորեն որոշել, թե ինչ պատվաստանյութ են օգտագործում: Որևէ կախվածություն չկա: Որոշ պատվաստանյութեր անցել են վերահսկողության խիստ միջոցառումներ, որոշ պատվաստանյութեր չեն անցել: Երկրները կարող են ազատորեն որոշել՝ ուզում են ունենալ անվտանգության և արդյունավետության ոսկե ստանդարտ, թե նրանց համար կարևոր չէ անվտանգությունը: Քննարկենք ինչպես են ընկալվում այդ պատվաստանյութերը: Օրինակ՝ Ռուսաստանում սեփական պատվաստանյութի պահանջարկը գերբարձր չէ: Մենք համագործակցում ենք չինական ընկերությունների հետ անվտանգության և արդյունավետության մասին առավել մանրամասն տեղոկություններ ստանալու համար: Հիմնադրամի համար՝ բացարձակապես կարևոր չէ՝ որ երկրում է պատվաստանյութը ստեղծվել, խոսքը անվտանգ ու արդյունավետ լինելու և այդպիսով մարդկանց փրկելու մասին է»:

«Որոշ երկրներում քաղաքական ղեկավարությունը ազնիվ հաղորդել է բարդ իրավիճակի մասին, որ պետք է դիմակ կրել, տարածություն պահպանել, դիմանալ սահմանափակումներին: Սարսափելի է, որ մենք դեռ ստիպված ենք մարդկանց խնդրել այդ զոհաբերություններին գնալ: Բայց պետք է կանխել վարակվածության էքսպոտենցիալ աճը: ԱՄՆ-ը այդ իմաստով վատ է աշխատել»՝ արձանագրել է Բիլ Գեյթսը: «Նույնիսկ լավագույն դեպքում մեկ տարի կպահանջվի, նորմալ կյանքի վերադառնալու համար»՝ գտնում է Microsoft-ի հիմնադիրը: Գեյթսի կարծիքով՝ Covid-ը դարձել է «նոր նորմալության» մաս, ինչպես երկրաշարժերը, տոռնադոները կամ կլիմայի փոփոխությունը: «Կառավարությունները պետք են, որ պաշտպանեն քաղաքացիներին այդ իրադարձություններից: Այս պանդեմիայի ժամանակ նրանք մեծ դեր կունենային, եթե մի քիչ ավելի լավ նախապատրաստված լինեին: Ախտորոշման լավագույն հնարավորությունները թույլ կտային ավելի արագ գտնել վարակվածներին, և հատկապես ԱՄՆ-ում, կտրուկ կրճատել մահացությունը: Մենք պետք է յուրացնենք այդ դասերը»:


«Մենք պատրաստ չենք հաջորդ պանդեմիային: Ես հույս ունեմ, որ երկու տարի հետո իրավիճակը բոլորովին այլ կլինի: Պատվաստանյութերը, տեստերը, դեղամիջոցները, համաճարակաբանությունը, վերահսկողությունը հնարավոր է շատ գործ անել»՝ նշել է Գեյթսը և նախազգուշացրել. «Այս պանդեմիան սարսափելի է, բայց ապագա պանդեմիան կարող է 10 անգամ ավելի սարսափելի լինել: Այդ պատճառով պետք է գլոբալ պատասխան: Պատվաստանյութը մշակելիս եղել է գիտնականների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և կառավարությունների միջազգային համագործակցություն: Ոչ մի երկիր դա միայնակ անել չէր կարող: Հույս ունեմ՝ դա դաս կլինի գլոբալ խնդիրների լուծման համար, ինչպես կլիմայի փոփոխությունը, որ 10 անգամ ավելի սարսափելի է լինելու»՝՝ ասել է Գեյթսը:
Շտեֆան Կոռնելիուս, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Պանդեմիայի սկզբում Բիլ Գեյտսը հույս ուներ, որ վարակվածների թիվը չի անցնի մեկ միլիոնը, մեկն էլ, երկուսն էլ անցել ենք: Արդեն կա ոչ միայն վարակվածերի, այլև մահացածների միլիոնն ամբողջ աշխարհում: Ցավոք, պանդեմիայի տարածումն էլ, կանխարգելումն էլ, բուժումն էլ, պատվաստանյութերի մրցակցությունն էլ, արտադրությունն է, սպառումն էլ՝ ամեն ինչ վերածվել է քաղաքականության: Գլոբալ քաղաքականության: Օրինակ՝ սիրաշահելու համար Պեկինին՝ Ադրբեջանը մեկ միլիոն դոզայի չինական պատվաստանյութ է գնել, կարևոր չէ՝ արդյունավետ է, արդյունավետ չէ՝ քաղաքականություն է: Մենք սիրաշահում ենք մի քիչ-մի քիչ մի քանի պետության, որ նույնպես քաղաքականություն է, բայց նվազ արդյունավետ քաղաքական տեսակետից, որովհետև միանգամից մեծ պատվերը Չինաստանին՝ չինական ընկերությունները կապում է Ադրբեջանի հետ, իսկ փոքր-փոքր պատվերները մի քանի երկրների ոչ մի հարց չեն լուծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 18036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ