ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Գործազուրկ ոստիկաններով զբաղվում է Եվրամիությունը

Գործազուրկ ոստիկաններով զբաղվում է Եվրամիությունը
09.01.2014 | 20:06

Եվրոպական միությունն անհանգստացած է Թուրքիայում ոստիկաններին աշխատանքից հեռացնելու փաստով և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր դիմումները, այդ թվում՝ իշխանությունների կողմից՝ նշել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Բային։ «Մեծ թվով ոստիկանների աշխատանքից հեռացնելը, որի կուլմինացիան դարձավ Անկարայում 350 ոստիկանի աշխատանքից ազատումը, մեզ անհանգստացնում է։ Մենք պահանջում ենք Թուրքիայից, որպես թեկնածու երկիր, ԵՄ-ին անդամակցելու պահանջների կատարման վերաբերյալ պարտավորություն ստանձնել, ներառյալ՝ իրավական պետության սկզբունքներին հետևելը, և անել ամեն ինչ, որպեսզի բոլոր դիմումները, այդ թվում՝ որոշ ղեկավարների թույլ տված խախտումների վերաբերյալ, հետաքննվեն առանց խտրականության և անկողմնակալ»,- ասել է Բային։
Վերջին օրերին Թուրքիայի իշխանություններն Անկարայում կոռուպցիոն խոշոր սկանդալի պատճառով աշխատանքից հեռացրել են հարյուրավոր ոստիկանների:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ