ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչո՞ւ գրվեց, և ինչո՞ւ իշխանությունները պաշտպանեցին Զորիի նամակը

Ինչո՞ւ գրվեց, և ինչո՞ւ  իշխանությունները  պաշտպանեցին  Զորիի նամակը
20.10.2013 | 15:43

ա) 2014 թ. Աֆղանստանից արևմտյան կոալիցիան հանում է իր զորքերը: Ո՞Ւր է տանելու: Որոշ դիտարկումներով՝ չի բացառվում՝ մասամբ Ադրբեջան, մասամբ` Միջին Ասիա: Արդեն գլխի ընկա՞ք Բիրյուլևոյի ողջ «մեխանիզմը». ադրբեջանցին ձերբակալված է` ի տես համայն աշխարհի, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի էմիգրանտների համար Ռուսաստանը «փակվում» է:
Եվ սա դեռ «կինոյի» սկիզբն է, ու թե սույն երկրները համապատասխան եզրակացություններ չանեն. այն է` Եվրասիական միությունը «չնկատեն», որպես «գերագույն» արժեք, «կինոյի» շարունակությունն էլ ավելի ահարկու կլինի:
Իսկ ահա Ռուսաստանին արևմտյան «հանրությունը» դրեց աքցանի մեջ. հերիք չէր ամերիկյան դեֆոլտը երջանիկ ավարտ ունեցավ, ընդ որում, աշխարհի համար խիստ անհասկանալի ներքին նպատակների ծառայելով, շարունակությամբ էլ` ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մտան ազատ առևտրի գոտու բանակցությունների մեջ:
Ի՞նչ արգելանք կարող է սա դառնալ Պուտինի, նրա Մաքսային միության, շարունակականության մեջ՝ Եվրասիական գոտու կայացման համար, կարծում ենք` անիմաստ է բացատրելը: Որքան էլ ռուս փորձագետները սևով սպիտակի վրա ու շատ ահարկու բարձրաձայնեն, բա չեք ասի` Թուրքիան, ՈՒկրաինան, էնտեղ էլ Չինաստանն ու Մոնղոլիան մաս կկազմեն Եվրասիականին, ինչը, իհարկե, ֆանտաստիկա է, մենք ժամանակ չունենք ֆանտաստիկ ժանրի համար:
բ) Զորիի գրած նամակը, եթե անկեղծ` իշխանությունների «փարդի քամակում» էր թեզավորված և հենվում էր հետևյալ մտայնության վրա. Ռուսաստանն արդեն հայտարարել է` Մերձդնեստրը և Օսիան (Աբխազիան ինչո՞ւ է շրջանցում, հասկանալի չէ), Ռուսիան «մտցնում, խորճկում» է Մաքսային միություն:
Ընդ որում, Մերձդնեստրը, Օսիա-Աբխազիան խոշոր ստրատեգիական նշանակություն այս գլոբալ խաղում չունեն, գրեթե չունեն: Գլոբալ նշանակության թիրախը Ղարաբաղն է: Ղարաբաղն այն առանցքն ու պատուհանն է, որը նայում է ԱՄՆ-ի վերջնական թիրախին (Չինաստանից առաջ)` դեպ Իրան:
Վերցնել, և ինչպես Մերձդնեստրը, հենց այնպես Ղարաբաղը «խցկել-խորճկել» Մաքսային միություն, Ռուսաստանը չի կարող: Հազար ու մի պատճառով:
Տանել, ուղիղ գծով Աֆղանստանից Ադրբեջան տեղափոխված ՆԱՏՕ-ական զորքերին ընդդեմ Ղարաբաղյան սահմանում ՀԱՊԿ զորամիավորումներ տեղակայել (դիցուք՝ Ֆիզուլու կողմերում), նույնպես չի կարող:
Պե՞տք է մի միջանկյալ բուֆերային «բացատրություն», թե ինչու է ինքն այդպես վարվում: Տրվեց այդ բացատրությունը: Ճիշտ է, ահագին երկար-բարակ ու նույնքան էլ ծանծաղ` ի դեմս տասնհինգէջանոց բալայանական (ինչ էլ ազգանուն է) նամակի:
Ինչն էլ, մեր մեջ ասած, թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ մի պստլո էլ (հանգի՜ստ, մի ընկեք) ձեռնտու է Հայաստանին: Այն առումով, որ Գյուլիստանի պայմանագիրը, անուշտ, առ ոչինչ է որպես իրավաբանություն, այն չի կարող աշխատել երբեք, սակայն, որպես կեղծ բուֆեր, կարող է Ղարաբաղը ՄՄ տանել, եթե Հայաստանը նույնպես գնում է այնտեղ, և չունենալ մաքսային կետ` Ղարաբաղի հետ:
Չնայած կա այլ տարբերակ ևս` Ռուսաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը։
Իսկ գուցե Ռուսաստանը «Սմերչ» ծախեց Ադրբեջանին այն բանի համար, որ ասի` կարալ չեմ դա անել:
Մտածելու բաներ են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ