Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դավիթ ՏԱՇՉՅԱՆ. Ցավալի է, բայց փաստ

Դավիթ ՏԱՇՉՅԱՆ. Ցավալի է, բայց փաստ
01.05.2013 | 21:59

Հայացք գցելով այսօրվա Հայաստանի Հանրապետությոան ներքաղաքական իրավիճակին, մի պահ սարսուռ ես ապրում: Տեսնելով մեր քաղաքական գործիչների և կուսակցությունների վարքագիծը, խիստ անհանգստություն է առաջանում, քանի որ նրանք են ներկայացնում մեր քաղաքական դաշտը: Մի՞ թե հայ միտքը խամրել է, և այլևս մտածելու ու գործելու ունակ գործիչներ չկան: Բոլորը զբաղված են իրար ոտքի տակ փորելով և փնովելով: Մի պահ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք սա է իրական քաղաքականությունը: Իհարկե՝ ո՛չ: Խոսքս հիմնականում վերաբերվում է ընդդիմադիր դաշտին, իշխանությունները պահպանում են քաղաքականության նորմերը, և նույնանման միջոցներով չեն պատասխանում: Իրար փնովելով ոչնչի չեք հասնի, ընդհակառակը, այս կերպ դուք ինքներդ եք ձեզանից հեռացնում ժողովրդական զանգվածներին: Եթե մարդիկ պահի տակ մեխանիկորեն կրկնում են ամեն մի խոսք, ապա, տուն գնալով և վերլուծելով ամեն մի նախադասություն, բացահայտում են իրողությունը և երկրորդ անգամ էլ չեն գնում հանրահավաքների:

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ