Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Րաֆֆին հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Րաֆֆին հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի
12.04.2013 | 20:40

Մի բան այլևս պարզ է. այն մրցակցությունը, որը կար «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համակիրների միջև, բայց ինչ-ինչ պատճառներով զսպվում էր, այսուհետև բացահայտ և անխնա է լինելու: Մինչ ապրիլի 9-ը Րաֆֆին պայքարում էր միայն իշխանությունների դեմ, իսկ հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի: Այդ է պատճառը, որ թե՛ համացանցում, և թե՛ Ազատության հրապարակում կրկին ակտուալ են դարձել դավաճան, մեջքից խփող և նմանատիպ այլ բառերն ու արտահայտույթյունները:

Հանրահավաքի հետ կապված երկրորդ դիտարկումս ունի հետևյալ տեսքը` «Արմեն-Արմեն-Արմեն»: Տղերքը քաղաքապետի ընտրություններին են պատրաստվում, ուրիշ էլ ի՞նչ եք ուզում իրենցից:

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ