Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ես ողջունում եմ Րաֆֆի պահվածքը

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ես ողջունում եմ Րաֆֆի պահվածքը
21.02.2013 | 13:25

Բոլորիս այս օրերին մի հարց էր մտահոգում` հանկարծ կրկին մարտի մեկ չլինի:
Թող գնա բանակցությունների:
Թող գնա ու Տեր-Պետրոսյանի սկսած ու կիսատ թողած երկխոսությոնը շարունակի ու ստիպի Սերժ Սարգսյանին խոսքից անցնել գործի, իրականացնել իրական բարեփոխումներ, ազատվել քրեաօլիգարխիկ համակարգից, մոնոպոլիանեից և` շատ արագ:
Ուրիշ ճանապարհ Սերժ Սարգսյանը չունի, և սա բոլորիս ցանկությունն ու պահանջն է:
Ու այդ արդյունքներով Րաֆֆին գա Ազատության հրապարակ:
Հ.Գ.-Առաջին երկխոսությունը Րաֆֆու ու Սերժի միջեև համարենք կայացած. Րաֆֆին իր, ՀՀԿ-ն` իր միտինգները հետաձգեցին:
Պիտի՞ սկսենք քաղաքակիրթ մշակույթ ձևավորել միմյանց հետ շփվելու:
Հա՜:
Ես էնպես եմ հոգնել իմ բոթասներից, որ պահում եմ ութսունութից, որպես միտինգի գնալու կոշիկ:

Դիտվել է՝ 3725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ