Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Մալխասը հաղթում է ու պահանջում Հայոց Եռագույնը

Մալխասը հաղթում է ու պահանջում Հայոց Եռագույնը
14.02.2024 | 10:24

Օրվա մեջ ունենք Եվրոպայի երկրորդ ոսկին։

Ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանի նվաճումը կրկնեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։

Ի հեճուկս երկրի թրքահաճների, Մալխասը եզրափակչում 7։0 հաշվով պատժել է աշխարհի բրոնզե մեդալակիր թուրք Բաշարին ու դարձել Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մեր եղբայրական ողջույնները Հայաստանի եզդի բնակչությանը։

Չկրկնվեմ՝ վերնագրում ներկայացված է մեր հրաշալի ըմբիշի պահանջը։ Մալխասը հաղթել է ու ուզում է թիկունքին պահապան հրեշտակ ունենա հայոց Եռագույնը, ուզում է ի տես աշխարհի փողփողացնել իր ու մեր նվիրականը։

Էսքան բանը կարող ե՞ն հասկանալ Հայոց Եռագույնից վառվածները։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

հայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am