Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Համատեղ ջանքերի օրը դեռ գալու է

Համատեղ ջանքերի օրը դեռ գալու է
29.02.2024 | 07:54

Լևոնս այսօր ասում է՝ պապ, քեզ չեմ սիրում: Ինչու հարցիս պատասխանում է՝ այնքան ասիր՝ զգույշ եղիր, մի այդպես վազիր, ընկա: Լևոնս չորս տարեկան է:

Մեր ժողովրդի հավաքական կերպարն էլ է չորս տարեկան (չնայած, 3-4 հազար տարեկանի ինքնագովք է արվում), որովհետև իր միջի ամենահոգատար ու սրտացավներին (օրինակ՝ ինձ) չի սիրում, ասում է՝ դուք վատն եք, այնքան եք վատը մտածում, որ վիճակներս վատանում է:

Ասում ենք՝ նիկոլները դավաճան են, ապիկար են, անբան են, ստախոս են, չի կարելի իրենց հավատալ, չի կարելի իրենց հետևից գնալ, մեզ շարունակաբար աղետների մեջ են գցելու. չեն լսում, միտք չեն անում, ու որ փորձանքը գալիս է, ասում են՝ դուք եք վատը, այնքան ասացիք՝ այս օրը ընկանք:

Բայց միևնույն է, որքան նվիրումով իմ Լևոնին եմ սիրում, այնքան էլ՝ իմ ժողովրդին: Գիտեմ՝ հեշտ չի, շատ բարդ է, չիմացության մեջ գտնվողին (որովհետև չորս տարեկան է) իր օգուտն ու շահը բացատրելը բարդ գործ է: Ինքը ծնող է ուզում, ընդ որում, օտար ծնող (օտար ծնող, որ չասի՝ գլուխդ կջարդես, մի արա, բայց նաև տիրություն անի, որ ուրիշները գլուխը չջարդեն):

Ամենածանր հաղթահարելին սա է, բայց ես հույսս չեմ կտրում, դեռ մեր հողի վրա ենք, դեռ ապրում ենք, ու համատեղ ջանքերի օրը դեռ գալու է: Սակայն, ցավոք, պատերազմն է լինելու այդ միասնության միակ խթանը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4310

Մեկնաբանություններ