38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքականության մեջ մենթալիտետային փոփոխությունները պահանջում են շատ երկար ժամանակ

Քաղաքականության մեջ մենթալիտետային փոփոխությունները պահանջում են շատ երկար ժամանակ
23.05.2024 | 06:57

Բիզնեսի նման, որտեղ օր-օրի ծլում ու ծաղկում են նորանոր արհեստականորեն ստեղծված նոր ուղղություններ, որոնց միակ նպատակը փող սարքելն է, նույնը տեղի է ունենում նաև քաղաքականության մեջ, որտեղ էլ նպատակը աշխարհը կառավարելն է։

Ցանկացած ոլորտում, լինի դա բիզնես, թե քաղաքականություն, բարձր մակարդակում պլանավորածը իրականություն դարձնելու համար պետք են համապատասխան հատկություններով ու մենթալիտետով մարդիկ։

Հենց այդ պատճառով էլ աշխարհը կառավարելու և ուժեղ պետությունների միջոցով վերպետական կապիտալի պլանավորածը իրականություն դարձնելու առաջին քայլը համապատասխան մարդկանց մենթալիտետը ձևավորելու երկարատև պրոցեսն է և՛ բիզնեսում, և՛ քաղաքականության մեջ։

Բիզնեսում դա համեմատաբար հեշտ ու համեմատաբար արագ իրականացվող պրոցեսներ են, իսկ քաղաքականության մեջ մենթալիտետային փոփոխությունները պահանջում են շատ երկար ժամանակ։

Եվ այստեղ շահում են նրանք, որոնք ապագան պլանավորելու հմտություն ունեն և կամք ու հետևողականություն՝ այն կյանքի կոչելու համար։

Նման տիպական պրոցես էր մարդկանց հոգեբանությունն ու մենթալիտետը ձևավորելով, Խորհրդային Միությունը փլուզելը։

Նմանատիպ պրոցես է վերջին 150 տարում ռուսական միջավայրում ուկրաինական ժողովրդի ձևավորմանն ուղղված ջանքերը և այն ռուսական պետականության դեմ ուղղելու ներկա կուլմինացիոն իրավիճակը։

Խորհրդային Միության փլուզումը աշխարհի պատմությունը բաժանեց երկու մասի՝ մինչև այդ փլուզումը և դրանից հետո, երբ միաբևեռ աշխարհ կառուցելու ջանքերը բերեցին հակառակ արդյունքի։

Արևմուտքի բացարձակ գերիշխանության պայմաններում տեղի ունեցավ ճնշման տակ գտնվող կենսունակ ուժերի միավորման պրոցես, որն աստիճանաբար իրականություն է դարձնում նոր որակի բազմաբևեռ աշխարհը։

Ներկա պրոցեսների շատ էական տարբերությունը մինչև այժմ տեղի ունեցածներից նաև այն է, որ և՛ առաջին, և՛ երկրորդ աշխարհամարտերի բնութագրական գիծն այն էր, որ հակամարտությունների միջուկը եվրոպական ժողովուրդներն էին, և վերջնական հավասարակշռությունն էլ ձեռք բերվեց հենց նրանց միջև։

Ի տարբերություն դրա, ներկա հնարավոր հավասարակշռության մեջ մեծ մաս ունեն նաև ոչ եվրոպական ժողովուրդները, և եվրոպակենտրոն հակամարտությունը վերածվել է իսկական համաշխարհային հակամարտության։

Նման իրավիճակում աշխարհի ապագայի հետ կապված կանխատեսումներն առաջ են քաշում գիտական բազմաթիվ և դեռևս իրենց լուծումը չստացած պրոբլեմներ, որոնք կապված են հակամարտ կողմերի իրական հզորությունների գնահատման հետ, քանի որ իրականությունը ցույց տվեց, որ հին մեթոդաբանությամբ Ռուսաստանի հզորության նախնական գնահատականները սխալ դուրս եկան։

Եվ այստեղ կենտրոնական է դառնում այն, թե ի՞նչ ենք հասկանում ժողովուրդների ծերացում ասելով, և բանից պարզվում է, որ դա ոչ թե տվյալ ժողովրդի տարիքն է, այլ այն որոշվում է մարդկանց պասիոնարության պաշարով, այսինքն նրանով, թե տվյալ ժողովուրդը ինչքանով է պատրաստ հետագա գոյության պայքարին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ