«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Սուրբ հաղորդությունից հետո մի քանի ումպ ջուր խմե՞լ, թե՞ չխմել

Սուրբ հաղորդությունից հետո մի քանի ումպ ջուր խմե՞լ, թե՞ չխմել
11.08.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ. ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ
Մեհրուժան Բաբաջանյանը «Իրավունքը de facto»-ում տպագրված իր հրապարակումներից մեկում պատմում էր իր սեփական զգացողությունների մասին` սուրբ հաղորդություն ստանալիս: Եվ իր խոսքի մեջ, որպես խորհուրդ, հուշում էր, թե կարող եք սուրբ հաղորդությունն ստանալուց (հասկացվում է, թե` անմիջապես) հետո մի քանի ումպ ջուր խմել: Այսինքն ինքն այդպես է վարվում:
Նախ, հարկ է ըմբռնել, որ սուրբ հաղորդությունը մեր Տիրոջ մարմնի և արյան, այսինքն` գինու մեջ թաթախված անթթխմոր հացի ճաշակումն է` մարդու համար այնքան կարևոր, որ Տերն ասում է. «Ով որ չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը` իր մեջ կյանք չի ունենա»: Իսկ ով որ ուտի և խմի, նրա համար ասում է. «Ես նրան վերջին օրը հարություն կտամ»: Այսինքն` խոսքը Հարության սերմնահատիկի մասին է:
Կյանքի համար այդքան կարևոր հաղորդությունն ընդունելուց ամիջապես հետո մի քանի ումպ ջուր խմելը գրեթե կչեզոքացնի կամ կսակավացնի հաղորդության զորությունը, որովհետև օրհնված գինին այլևս Քրիստոսի արյունն է, որը հաղորդության փոքրիկ պատառի մեջ ընդամենը 7-ից 10 կաթիլ է պարունակում, իսկ երբ անմիջապես ջուր ես խմում, այդ կաթիլները քո ներսում դառնում են ջրախառն, և հաղորդության գինին արհեստականորեն քո ներսում վերածում ես առավել շատ ջրախառնուկի, որովհետև տասը կաթիլ գինուն անգամ ամենափոքր ումպով խառնված ջուրը գինու բաղադրությունը լրիվ կխառնակի, կփչացնի` այդպես նրա գործունեության նպատակադրվածությունն առավել սակավացնելով կամ գրեթե զրոյացնելով: Ցավոք, եկեղեցիներ կան, որ առաքելական հրահանգ չպահելով` հաղորդության գինուն ջուր էլ են խառնում, բայց` ոչ Հայոց առաքելական եկեղեցին:
Նման ինքնածո դրսևորումներից հավատացյալներիս զերծ պահելու և հաղորդությանը պատկառանքով, ակնածությամբ մոտենալու համար Հայրերի կանոններում խիստ զգուշացումներ կան` հաղորդության գինուն ջուր չխառնելու մասին: Օրինակ, Թադեոս առաքյալը սուրբ հաղորդության հացի և գինու մասին խրատում է` «Պատարագի հացը նույն օրը եփեն և նույն օրը մատուցեն: Եվ հացը եփեն խաչի դրոշմով: Նույնպես և սուրբ բաժակի գինին. սուրբ ամաններով հանեն սուրբ սեղան: Ոչ ոք թող չհանդգնի այդ գինուն ջուր խառնել, քանի որ նման խառնակ գինին Աստվածահաճո չէ, այլ արդյունք է անագորույն մտքերի: Եվ ով այդպիսի բան անի, քրիստոնյա չէ և նզովյալ լինի, մինչև որ իր աղանդից հետ դառնա»:
Այստեղ մնում է այս տարբերակել. եթե մինչև հաղորդություն ընդունելը գինին ջուր չխառնված վիճակով է հաղորդությանը պիտանի, ապա դեռ մեր ստամոքս չհասած Սրբի արյանը, որ գինու միջոցով է, անմիջապես մի քանի ումպ ջուր խառնելը մի՞թե նույնը չէ, թե հաղորդությունն ասես ջրախառն գինով հաղորդություն դարձրինք: Բնականաբար, երեխայի համար էլ պարզ կլինի, որ այստեղ խորամանկություն կա, որովհետև կուլ տալուց հետո ջուր խառնես, թե նախապես խառնես, հաղորդվողի համար նույնն է: Դրսում խառնես, թե քո ներսում` արդյունքը նույնն է, երկու դեպքում էլ խախտվում, փչանում է սուրբ հաղորդությունը:
Այդ բանի պատճառով սուրբ հաղորդությունից հետո որոշ ժամանակ ոչ որևէ բան ենք ուտում և ոչ էլ խմում, մինչև որ մեր ճաշակած հաղորդության գերմարդկային խորհուրդը մեր մարսողական օրգաններով իր կենդանացնող և մեղքերը քավող աշխատանքը կատարի: Ոմանք սուրբ հաղորդությունն ստանալուց հետո կես ժամ անց են ուտում և խմում, ոմանք` մեկ ժամ, ոմանք` երեք ժամ անց, ոմանք` արևամուտին: Կան մարդիկ էլ, որ ուտելու և խմելու պահանջ զգում են միայն հաջորդ առավոտ:
Մարդ ենք, ամենքս էլ սխալներ ենք գործում և ներվում Տիրոջով, բայց այդ չի նշանակում, թե Աստված սխալն է քաջալերում, մանավանդ մեղքերի քավության` մեր Տիրոջ Արյանը վերաբերող հարցում և մանավանդ` քարոզի տեսքով, եթե նկատի ունենանք շատերի գայթակղության պարագան և դրանից ծագող պատասխանատվությունն Աստծուն, որ ամենքիս է առաքելական թղթերով զգուշացնում, թե խոսքով մեղանչելն այլևայլ մեղանչումներից ծանր է դիտվելու:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ