ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ նշելով Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների առաջնորդների ներդրումը խնդրի լուծման գործում։ «Այս գործունեությունն ուղղված է վեհ առաքելության իրականացմանը՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցմանն ուղղված առաքելությանը»,- նշել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
24.12.2023 | 08:12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը. և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային և այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում Ղարաբաղի հայերը երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։ Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը:

Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 350494

Մեկնաբանություններ