Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վանաձորը հանձնվել է աշխարհի ամենաաղքատ պետությանը` Սոմալիին

Վանաձորը հանձնվել է աշխարհի ամենաաղքատ պետությանը` Սոմալիին
22.08.2024 | 19:56

Եթե ցանկանում եք Նոր Հայաստանում ֆանտաստիկ էժան գնով հողամաս վարձակալել, ապա դիմեք Վանաձորի Համայնքապետարան: Վերջինս քաղաքացիներին վարձակալությամբ հողատարածքներ է տրամադրում 1993 թ. նոյեմբերի 22-ի գներով` 1 դրամը = 200 ԽՍՀՄ ռուբլի հարաբերակցությամբ: Կա մի վարկած ևս` Վանաձորը հանձնվել է աշխարհի ամենաաղքատ պետությանը` Սոմալիին:

ՈՒրեմն, Վանաձորի քաղաքապետարանում կարելի է հողատարածք վարձակալել ամսական ընդամենը 12, 24, 18 ՀՀ դրամով, նույնիսկ` տարեկան 20 ՀՀ դրամով:

Սակայն, արդյո՞ք իրական է նման գներով հողատարածքների վարձակալությունը:

Ըստ Վանաձորից ստացված օպերատիվ տեղեկությունների, 12 կամ 18 ՀՀ դրամով հողատարածքներ կարող են վարձակալել բացառապես ՔՊ-ական վերնախավի հետ փոխկապացված անձինք, իսկ ֆանտաստիկ և աննախադեպ «զեղչերի» գլխավոր հովանավորն ու «տանիքը»` ՀՀ ամենաբարձրաստիճան այրերից մեկն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ