-
19.03.2023|
23:37
Երեկ վերջապես ջերմ, ազգային արժեքներով պարուրված մթնոլորտում էի հայտնվել՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մեր ուսանողի հրավերով ներկա էինք իր հայրիկի՝ սիրիահայ վաստակաշատ հայագետ, դոկտոր ՀԱԿՈԲ ՉՈԼԱՔՅԱՆԻ 75-ամյակի հանդիսությանը։
-
-
19.03.2023|
23:18
1945 թվականի ամռանը խորհրդային կառավարության ջանքերով բարձրացվեց Արևմտյան Հայաստանի երեք նահանգների վերադարձման խնդիրը։ Դրանք Թուրքիային էին անցել 1921 թվականի մարտին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի հիման վրա։
-
19.03.2023|
17:00
Ադրբեջանի քաղաքական խոսույթը նախապատերազմական է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։
Այստեղ խնդիրն այն է, որ պատերազմն այլևս կախված չէ ո՛չ Հայաստանից ու ո՛չ էլ Ադրբեջանից (մեծ հաշվով): Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է։
-
19.03.2023|
16:58
2020 թվականի պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը անցկացրել են 20-ից ավելի համատեղ
զորավարժություն։ Էրդողանը հունվարին պաշտոնապես հայտնեց, որ միայն 2022-ին երկու երկրները 12 համատեղ զորավարժանք են անցկացրել, և դրանց մեծ մասը եղել է Ադրբեջանում։
-
19.03.2023|
16:55
Բաքվի մինիսուլթանը այսօր (18.03.2022-irates.am) Թալիշ գյուղում իր
հերթական ռազմամոլ հայտարարությունն է արել, որով ո՛չ միայն ցույց է տվել,
որ առնվազն ունի աշխարհի որոշիչ ուժային կենտրոնների կողմից քարտ-բլանշ,
այլև այնքան ինքնավստահ է, որ կարող է ցեղասպան քաղաքականությունը
շարունակել և հասցնել ավարտին:
-
18.03.2023|
22:55
Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:
-
18.03.2023|
22:53
Լուսանկարվել է պատահական, 1968 թվականին, Էջմիածնի Մայր տաճարի բակում: Ձախից Ֆրունզե
Դովլաթյանն է, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը,, Խորեն Աբրահամյանը և Ֆրուզիկ (Մհեր) Մկրտչյանը:
-
18.03.2023|
22:50
*Չարիքի կայսրության` Արևմուտքի առջև տանդ դարպասները մի՛ բաց։ Ինչ էլ, որ խոստանան։
-
18.03.2023|
22:48
15 զինվորների զանգվածային սպանությունը առեղծվածային է։ Ինչու՞ չարթնացան հրդեհից, ինչպե՞ս
կարողացան 15 զինվորի մի ակնթարթում սպանել և այլն։ Թվարկվում են սպանության զանազան զանազան
ձևեր, բայց դրանցից ամենահավանական տարբերակը չի քննարկվում։