ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հավերժության նշանը և նրա հայելային դիվական կապկում- կեղծապատկերը

Հավերժության նշանը և նրա հայելային դիվական կապկում- կեղծապատկերը
09.05.2023 | 21:10

Խորհրդանշանը (սվաստիկան) բուն էությամբ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտելիս՝ արեգակնային ճառագայթները չեն հարվածում, այլ հանդիմանում են, մխիթարում, սովորեցնում և բժշկում, արժեքավորում:

Միայն առաջընթաց՝ Աստծո կամքով (նկար 1-ին): Որ նշանակում է՝ մշտապես դեպի կյանք:

Սակայն բուն էության հայելային կեղծապատկերում ճիշտ հակառակն է (նկար 2-րդ):

Երկրորդը, քանի որ Բուն էությունը չէ, և ժամսլաքի ուղղությամբ պտտվելիս՝ ճառագայթները հարվածում են, տանում դեպի ամբարտավանություն, մահ ու պարտություն, անկումներ, արդեն դիվային նշան է: Եվ միայն տեսքով է նման հավերժության խորհրդանշանին, և բնության մեջ ինքն իրեն գոյություն իսկ չունի, քանի որ հայելում եղածը ինքն իրեն ինքնաարտահայտել չի կարող:

Եվ չարերը նաև ֆաշիզմը որդեգրեցին՝ դեպի մահն ու դիվային անկումը, դեպի կյանքի ոչնչացումն ու դեպի ամբարտավանությունը, երբ ժամսլաքի հակառակ պտույտը կյանքին ու Աստծո Բանին հակառակ է, որովհետև միայն արտացոլանք լինելով, կեղծ գոյություն է, չգոյություն:

Նեռը գործում է այդ երկրորդ նշանով, բուն էության կեղծապատկերով, այսինքն՝ խաբեությամբ, ստախոսությամբ, ստորությամբ, ավերումներով և մահերով, որով նաև սատանայի 666 համակարգն է:

Եթե չիմացության պատճառով Հավերժության հակապատկերն էինք գործածում, ուղղենք:

Հիշենք, որ խորհրդանշանները դավանանքի դրոշների նման բաներ են. կարող են օգնել, կարող են և խորապես վնասել:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3358

Մեկնաբանություններ