Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Համարձակ են միայն սխալվելու և շարունակ ձախողվելու մեջ

Համարձակ են միայն սխալվելու և շարունակ ձախողվելու մեջ
14.09.2024 | 17:08

ՔՊ կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության նախաձեռնող խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք շատ դեպքերում ձսխողվում են, որովհետև միանգամից գնում են բոլոր պրոբլեմների հետևից։ Իրականում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվում են 2 հիմնական պատճառով` 1.Նիկոլ Փաշինյանը և իր թիմը իշխանության են եկել ոչ թե հանրությանը ծառայելու, Հայաստանի մեծ հիմնախնդիրները լուծելու համար,այլ` անձնապես հարստանալու նպատակով, այդ պատճառով իրենց պահում են բանկ թալանող ավազակների նման` ինչքան . հնարավոր է շատ գումար ճանկեն։ Այս պատճառից հետո նույնիսկ չարժե ձախողման 2-րդ պատճառը նշել, սակայն ասեմ` Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն երկրի կառավարման գործին չտիրապետող, տարբեր ոլորտներին ոչ իրազեկ, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չունեցողներ են, ովքեր համարձակ են միայն սխալվելու և շարունակ ձախողվելու մեջ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ