Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Հեռարձակումն անպայման կկայանա, բայց թե երբ՝ պարզ չէ»

«Հեռարձակումն անպայման կկայանա, բայց թե երբ՝ պարզ չէ»
29.03.2024 | 20:11

Մարտի 10-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ AzTv-ն ինտերվյու է վերցրել՝ բանտարկության մեջ գնտնվող Արցախի նախկին նախագահ՝ Արայիկ Հարությունյանից: Հրապարակվեց կարճ տեսանյութ, իսկ ամբողջ ինտերվյուն պետք է եթեր գնար մարտի 28-ին:

Հարցազրույցը, սակայն, եթեր չգնաց:

Սա կարող է նշանակել երկու բան.

1. Ադրբեջանական կողմը վախեցել է միջազգային արձագանքից, ինչը քիչ հավանական է:

2. Այսպես կոչված հայկական կողմը, վախենալով հարցազրույցում հնչեցված մտքերի հրապարակումից, ստիպված գնացել է նոր պայմանավորվածությունների, զիջումների:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Սոցիալական ցանցերը հեղեղվել են հեռուստաալիքին ստախոսության մեջ մեղադրող գրառումներով։

AzTV հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը պարզաբանել է, թե ճիշտ է, նախապես հայտարարվել է, որ հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին,սակայն հետո հիշյալ տեղեկությունը ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։

«Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք տվել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ։ Հետևաբար, հեռուստադիտողների միջև խառնաշփոթությունից խուսափելու համար մենք հեռացրել ենք այս գովազդները մեր բոլոր սոցիալական հաշիվներից:

Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որը ջնջվել է։ Քաղաքացիները կարծես թե համոզված էին, որ մարտի 28-ին անպայման եթեր է դուրս գալու հարցազրույցը»,- նշել է նա։

Միաժամանակ Սեյդովը հավաստիացրել է, որ հարցազրույցը կհրապարակվի։

«Հեռարձակում անպայման կկայանա,-գրել է նա,- բայց թե`երբ. պարզ չէ։ Ժամկետը ճշտելուց անմիջապես հետո կտեղեկացնենք հրապարակման օրը»։

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ